FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

FRANCOFEST-ը կայացավ` Newmag-ը ներկայացրեց ֆրանսիա

FRANCOFEST-ը կայացավ` Newmag-ը ներկայացրեց ֆրանսիական գրականության գեղեցկությունն ու հարստությունը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Սեպտեմբերի 9-ին Սիրահարների այգում տեղի ունեցավ ֆրանսիական գրքի ու բովանդակության փառատոնը։ Newmag-ն ընթերցասերների համար պատրաստել էր ֆրանսիական բովանդակությամբ հագեցած օր՝ ներկայացնելով նոր գրքեր, քննարկումներ, երաժշտություն, պոեզիա, արտադրանք ու այն ամ

  

 

Ֆրանսիական գրքի և բովանդակության փառատոնը բացառիկ իրադարձություն էր, քանի որ Հայաստանում երբևէ տեղի չէր ունեցել մեր բարեկամ երկրի գրականությանը նվիրված փառատոն, մինչդեռ ամբողջ աշխարհում ֆրանսիական գրականությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ անգլոսաքսոնականից հետո։  

 

 

 

Սա փառատոն էր, որի ընթացքում հրատարակչությունը ներկայացրեց ֆրանսիական գրականության գեղեցկությունն ու հարստությունը, մի աշխարհ, որի անցաթուղթը վառ երևակայությունն է։ Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը բացման իր խոսքում նկատեց՝ ֆրանսիական գրականությունը մի աշխարհ է, որտեղ բառը վերածվում է հոգևոր կապուղու։ Աշխարհ, որը ստեղծարար անհատի տարօրինակ մտքերի վերջին հանգրվանն է:

 

«Ֆրանսիական գրականությունը երկար ու փառավոր պատմություն ունի և լի է գրական հսկաներով, որոնք անջնջելի հետք են թողել ժամանակակից աշխարհում: Մարսել Պրուստը վստահ էր, որ «Գիրքը մի հոգու հանդիպումն է մյուսի հետ»։ Ֆրանսիական գրականության էջերում մենք հանդիպում ենք այն հեղինակների հոգիներին, ովքեր իրենց հույզերը, մտքերն ու երազանքները մեկտեղել են գրավոր էջերում՝ հրավիրելով մեզ իրենց բարդ ու խրթին աշխարհներ»:  

  

Գրքի փառատոն առաջին անգամ անցկացրեց 2021-իամռանը: Այն դարձել է ամենամյա ու տարվա ընթացքում Newmag-ն երկու անգամ՝ ամռանն ու ձմռանը։ Այս տարի Summer և Winter փառատոններին ավելանում է նաև FRANCOFEST-ը,  որն, ըստ Արտակ Ալեքսանյանի, իր բովանդակությամբ տարբերվում է. «Բացենք մեր սրտերը՝ պատմությունների, գաղափարների և հույզերի առջև, որոնք մեզ սպասում են այս գրքերում, քանի որ հենց ա՛յս կապի միջոցով ենք հաղորդակցվում գրականության հետ և միմյանց հետ: Սկսելով գրական ճամփորդությունը Ֆրանսիական գրքի աշխարհով՝ բացենք մեր միտքն ու սիրտը նոր գաղափարների և նոր մտածողության առջև»:

 

Բացման արարողությանը կատարումներով հանդես եկավ «Արևիկ» անսամբլը։

  

Ըստ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբադյանի, Հայաստանում Ֆրանսիական գրքի ու բովանդակության տարածման համար Ֆրանկոֆեստը կարող է ունենա մեծ դեր. «Գրականության և արվեստի միջոցով մենք կարող ենք միայն հաղթահարել մեր ծանր փորձությունները: Փորձություններ, որոց միջով անցնում ենք մենք բոլորս, բայց այդ փորձությունների գինը մեր ինտելեկտն է: Ֆրանսիական գրականությունը, ֆրանսիական արվեստը, որի սիրահարներն այսօր այստեղ են, մեզ հիշեցնում է անձի ազատության մասին»։

 

Գնել Նալբանդյանի բնորոշմամբ, այս ֆրանսիական ազատության մասին է, այսինքն` ժամանանակից աշխարհում մարդու, հանրության ազատությունը կարևորագույն կետն է, կարևորագույն երջանկության բաղադրիչն է. ««Երջանիկները սրճում են և ընթերցում», եթե ազատ են, ահա այդ ազատությունը, որի բնօրանն է Ֆրանսիան, փոխանցված է այսօր նաև Արցախ: Ազատ աշխարհ ֆրանսիան՝ ազատ աշխարհ Արցախ: Մենք հոգով ու մտքով մեր շրջափակված եղբայրների ու քույրեի կողքին ենք, և համոզված ենք, որ ազատությունը կթևածի նաև այնտեղ, և մեր հոգիներում ու ստերում էլ կլինի ազատությունը՝ ֆրանսիական գրականության շնորհիվ»:

 

FRANCOFEST-ի պատվավոր հյուրն էր L’Institut français d’Arménie֊ի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը. «Ֆրանսիայում գիրքը շատ կարևոր երևույթ է։ Ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանում անցկացվող այս փառատոնը ծառայի իր նպատակին, դառնա մեծ շղթայի առաջին օղակը։ Շնորհակալ եմ պարոն Ալեքսանյանին, որ նախաձեռնել ու կազմակերպել եք այս փառատոնը, իրականաում շատ կարևոր է ճանաչելի դարձնել ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերեն թարգմանությամբ»։

 

Փառատոնի բացման հանդիսավոր արաողությունը վստահված էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին։ Կրթական հաստատության ռեկտոր Սալվա Նակուզիի խոսքով, փառատոնը ևս պայքարի մի ձև է. «Մենք շատ ենք մտածում այսօր Արցախի ու Հայաստանի մասին: Մենք շատ ուսանողներ ունենք Արցախից, և մենք վերահաստատում ենք, որ մշակույթը պայքարի նյութ է: Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ է մասնակցել այս գեղեցիկ նախաձենությանը։ ֆրանսիական համալսարանի անունից շնորհակալություն եմ հայտնում, որ արժևորում եք գրականությունը, արվեստը, մշակույթը և դա անում եք ֆրանսերենով»:  

 

 

 

Newmag-ը փառատոնն անցկացրեց «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերության ու «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամի հետ, որի այգու տարածքում էլ տեղի ունեցավ գրքատոնը։  

 

 Ֆրանկոֆեստն իրականություն դարձավ ոչ միայն համակազմակերպիչների ու գաղափարակիցների շնորհիվ, այլ նաև hովանավորների՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, ACBA Leasing, OPRINT և PC Electronics Ohanyan Brandy Company, Paul Armenia, Holani Wines, Renault Armenia, ABNews։  

 

 

Հրատարակչությունը փառատոնի վերջում բոլոր գործընկերներին շնորհեց պատվոգրեր և հուշանվերներ։

 

Կարդացեք նաև

Կարդացեք նաև

Տարածել