Անի Քոչարը` «Մեր տունը» հասարակական կազմակերպության տնօրեն (լուսանկարներ)

November 15, 2022

Այսուհետև «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակ Անի Քոչարը ստանձնել է «Մեր տունը» կազմակերպության տնօրենի պարտականությունները, մինչ այդ վարչության նախագահն էր: Այս մասին առաջին անգամ հայտնել են կազմակերպության 16-ամյակի միջոցառմանը, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ «Մեր տունը» ՀԿ-ում: Անին այս մասին իր հետևորդներին հայտնել է նաև սոցիալական էջերի միջոցով:

Վերջին տարիներին Գերմանիայում ապրող և ստեղծագործող Անի Քոչարը մեկ տարի առաջ տեղափոխվեց Հայաստան: Բուժման փուլն ավարտելուց հետո Անին ցանկանում էր վերադառնալ հայրենիք: Այդ որոշմանը նպաստեց նաև Անիի ամուսնությունը:

    

Օրեր առաջ Անի Քոչարը ստանձնեց «Մեր տունը» հասարակական-սոցիալական կազմակերպության տնօրենի պաշտոնը: «Հանձնվել չկա՛»  գրքի հեղինակի ու կառույցի գործակցությունը տարիների պատմություն ունի.  «Կազմակերպության հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը և 16 տարի շարունակ նույն ամուր թիմը ինձ մշտապես ունեցել են իրենց կողքին որպես ՀԿ վարչության անդամ, այսուհետև փորձելու եմ նորանոր ծրագրերով և նախագծերով աջակցել թե՛ կազմակերպությանը, և թե՛ շահառուներին: Կգործեմ և նոր միայն կատարված աշխատանքով կբարձրաձայնեմ մեր նոր ձեռքբերումներն ու հաջողությունները»:

Անի Քոչարը հասարակական գործունեությամբ զբաղվում է 2000 թվականից, երկար տարիներ եղել է «Հույսի կամուրջի» թիմակից, «Օրրան» և «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունների բարեկամ, ՀՕՖ-ի բարեկամների խորհրդի անդամ, ինչպես նաև «Մեր տունը» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

 

Կազմակերպությունն արդեն 16 տարեկան է: Հենց ծննդյան միջոցառմանն էլ հայտնել են լուրը: Ամեն տարի նախկին ու  ներկա սաները հավաքվում են սիրելի տան հարկի տակ, նրանց են միանում նաև իրենց երեխաները, «Մեր տան» վարչության անդամները, մշտական աջակիցները:

 

Կարդացեք նաև

Մանկատան չափահաս դարձած աղջիկներից շատերն ապրել են  Էջմիածնի  «Մեր Տուն» սոցիալական հասարակական կազմակերպությունում: Նրանք այստեղ կրթություն են ստանում, սովորում են  ձեռքի տարբեր աշխատանքներ ու հենց այդտեղից էլ ընտանիք կազմում: Բայց ցանկացած առիթի դեպքում թակում են իրենց հարազատ օջախի դուռը, որտեղ նրանց սպասում են գրկաբաց:

Կարդացեք նաև