Գլխավոր Հոդվածներ

Ինչ արեց Newmag-ը 2024-ին. թվեր ու փաստեր (տեսանյո

Ինչ արեց Newmag-ը 2024-ին. թվեր ու փաստեր (տեսանյութ)

12/30/2024

newmag-y-n

Տարին ունի 52 շաբաթ ու ամեն շաբաթ Newmag-ը ներկայացրել է մեկ գիրք։ Մեկ տարում 52 նոր գիրք՝ համաշխարհային բեսթսելլեր, հայ հեղինակներ ու մանկական գունազարդ գրքեր։

Տարվա առաջին բեսթսելլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Ցասումը», Newmag-ը հունվարին ներկայացրեց ամբողջ աշխարհի հետ նույն օրը։ Ամբողջ աշխարհի հետ նույն օրը հայ ընթերցողը սեպտեմբերին կարդաց նաև Յուվալ Նոյ Հարարիի «Nexus»-ը։

Ու նորից հինգ փառատոն մեկ տարում։ Winter Fest 2024-ով Newmag-ն ազդարարեց փառատոնային իր նոր կոնցեպտը։ Այս անգամ ոչ միայն գրքի, այլև գրականության ու արվեստի։ Մի ամբողջ օր գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, դասական, ժամանակակակից երաժշտություն, պոեզիա, ցուցահանդես։ Փառատոնին Newmag-ը ներկայացրեց չորս գիրք ու մեկ ամսագիր։ Winter Fest-ն անխադեպ էր նաև ընթերցողների ու այցելուների թվով. Ավելի քան 15.000 այցելու մեկ օրում։ 

Ամառային փառատոնն աննախադեպ էր իր տևողությամբ։ Երկու օր, գրեթե 12 ժամ ու 5 նոր գիրք, երաժշտություն, ներկայացում, պոեզիա ու բացառիկ լուսանկարների ցուցահանդես, պանելային չորս քննարկում ու հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ։

Ու տարվա գլխավոր գրական սենսացիան։ Newmag-ը դարձավ ֆրանսիական Գոնկուր հեղինակավոր մրցանակի հայաստանյան ներկայացուցիչը։ Իր մեկդարյա պատմության մեջ առաջին անգամ Գոնկուրը Հայաստանում հիմնեց Ազգային ժյուրի։ Գրական բացառիկ իրադարձության մեկնարկը Ֆրանկոֆեստ՝ ֆրանսիական գրականության ու արվեստի փառատոնին էր։

 

Մեկ տարվա ընթացքում Newmag-ի հրավերով Հայաստան ժամանեցին ավելի քան 10 անվանի դեմքեր. Ֆրանսիացի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը, ֆին պատմաբան Հենրիկ Մեյնանդերը, լատվիայից գրող Յանիս Յոնևսը, վրացի հետազոտող Դավիթ Ջիշկարիանին, ռուսաստանահայ դերասանուհի Սաթի Սպիվակովան, ամերիկահայեր՝ Քրիստինե Գրիգորյանը՝ Կոլորադոյից և Նունե Մելիքյանը՝ Նյու Յորքից և իհարկե, գոնկուրյան պատվիրակությունը՝ ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Պասկալ Բրուկները, Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն ու գրող, երաժիշտ Ուլիս Մանը։

Գրքի ու արվեստի հինգ փառատոն, որոնցից երկուսը մանկական։ Ամեն տարի՝ ուսումնական տարվա ավարտին ու սկզբին, Երազ մատենաշարը փոքրիկ ընթերցողներին ներկայացնում է գունազարդ մանկական գրքեր, իսկ ծնողներին՝ ծնողավարման բացառիկ գրքեր ու հատուկ ուղեցույցներ՝ մանկական գրագիտությունը զարգացնելու համար։

Հատուկ այդ առիթով նաև՝ խորհրդային մանկության հայտնի երգը՝ Թևավոր ճոճանակը», դարձավ հայերեն։

Տարվա գլխավոր հոբելյանը՝ Ազնավուրի 100-ամյակը նշեցինք բացառիկ երկհատորյակով, որտեղ ամփոփված էր Ազնավուրի ամբողջ արձակն ու պոեզիայի մեծ մասը։

Տարվա գլխավոր հոբելյանը՝ Ազնավուրի 100-ամյակը Newmag-ը նշեց բացառիկ երկհատորյակով: 

Տարվա սոցիալական կրթական նախաձեռնությունը Newmag-ը սկսեց մարզերից։ Հրատարակչության գրքերը նվիրատվությամբ ստացան Ալավերդու, Վանաձորի, Դիլիջանի գրադարանները։

Այս տարի Newmag-ն ավարտեց իր բրենդինգը։ Այսուհետև մեր գրքերի առաջին էջերը ոչ թե սպիտակ են, այլ նյումեգյան ոճով։ Փոխվեց կայքը, իսկ նյումեգյան վիզուալ ինքնությունը դարձավ ավելի հասկանալի։

Եվ այսպես, 52 գիրք, 5 փառատոն, 10 արտասահմանյան հյուր, 3 խոշոր մարզային նվիրատվություն, նոր բրենդինգ ու նոր կայք։

Տարածել