ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

FRANCOFEST-ին Newmag-ը ներկայացրեց չոր գիրք, չորս

FRANCOFEST-ին Newmag-ը ներկայացրեց չոր գիրք, չորս էլ բացարձակ բեսթսելլերը (լուսանկարներ)

newmag-y-n

Ֆրանսիական գրքի փառատոնին Newmag-ն ընթերցողի սեղանին դրեց միանգամից չոր նոր գիրք։ Այս գեղարվեստական գործերը վերջին տասնամյակի ամենահայտնի վեպերն են, որ հրատարակել է Ֆրանսիան ու որոնք ամբողջ աշխարհում դարձել են բեսթսելլերներ։ Հեղինակներին ու գրքերը հրատարա

«Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գրքի հեղինակը 27 տարեկանում միանգամից դարձավ սուպերպոպուլյար հեղինակ ու հայտնի գրող, իսկ նրա Հարի Կվեբերտի գործի մասին պատմող վեպը՝ համաշխարհային հիթ: Դեռ տարիներ առաջ այս գիրքը ռուսերենով Հայաստանում ևս սկսեցին ընթերցել։ Առաջիններից էլ լրագրող Զոհրաբ Հարոյանն էր կարդացել ու իր գործընկերներին խորհուրդ էր տալիս պարտադիր կարդալ գիրքը. «Սա այն մարդկանց դուր կգա, ովքեր ուզում են նոր գիրք գրել։ Խորհուրդներ կան շատ ու յուրաքանչյուր գլխի սկզբում, որոնք օգտակար են ստեղծագործող մարդկանց»։  

 

Ժոել Դիկերի հաստափոր գրքի թարգմանիչը Սամվել Գասպարյանն է։ Խորհուրդ ընթերցողին թարգմանչից, երբ գիրքը վերցնեք Ձեր ձեռքը, իմացեք, ամեն ինչի մասին մոռանալու եք. «Այս գիրքն ապացուցում է, որ մեծ վեպերի ժամանակը չի անցել, ու այս գիրքը, իհարկե, ես չեմ համարում մեծ վեպ, քանի որ այն ընթերցվում է արագ ու մեկ շնչով։ Խորհուրդ չեմ տա ընթերցել այս գիրքը, քանի որ հենց Ձեր ձեռքը վերցնեք, միանգամից կմոռանաք ամեն ինչ՝ տնից դուրս չեք գա մինչև այն ժամանակ, երբ չավարտեք ամբողջ գործը»։

 

Գիրքը հրատարակչությունը ներկայացրել է «Զանգակ գրատան» հետ, սա արդեն համատեղ երրորդ դեդեկտիվն է, որ մեկ տարվա ընթացքում դուրս է գալիս գրաշուկա։  «Զանգակ գրատան» մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը վստահ է, որ այս գիրքը ևս ունենալու է մեծ հաջողություն. «Գրական սենսացիա համարվող դեդեկտիվ է, որտեղ կա սպանություն, լարվածություն, այն ամենն, ինչը հետաքրքրում է ընթերցողներին։ Աշխարհում շատ հայտնի գործ է, վստահ եմ, որ Հայստանում էլ կդառնա բեսթսելլեր, քանի որ դեդեկտիվները շատ են հետաքրքրում հայ ընթերցողին»։  

 

Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գրքի թարգմանիչը կինը` Թագուհի Բլբլուլյանը, պատմում է, որ երբ ամուսինը բացահայտել էր այս գրողին, բոլոր հրատարակիչներին առաջարկում էր թարգմանել նրա գործերը։ Բայց միայն մերժումներ էր ստանում. «Այլևս հույս չուներ ու չէր հավատում, որ որևէ մեկը կթարգմանի։ Երբ Newmag-ն առաջարկեց, արդեն վատառողջ էր ու ցավոք, չիմացավ, որ գիրքը հրատարակվելու է»։ 

 

Աստվածային Ամելի՝ այսպես են կոչում Նոտոմբին, ում 20-րդ վեպը «Կապույտ մորուքն» է՝ հայտնի հեքիաթի մոտիվով: Նոտոմբը պարադոքսի վարպետ է: Միջնադարյան հեքիաթը նա վերածել է ժամանակակից պատմության՝ մեկուսացած, տարօրինակ արիստոկրատի ու երիտասարդ, համարձակ մի կնոջ մասին: Ըստ գրականագետ Անի Ջանիկյանի, «Կապույտ մորուքը» բարձրաճաշակ ու ազնվական գրականություն է. «Գիրքը համեմված է նուրբ հումորով ու փառահեղ երկխոսություններով։ Կապույտ մորուքը հրեշ չէ, Ամելի Նոտոմբը բացահայտում է նրա հոգում թաքնված շերտերը՝ ցույց տալով դա մի ուժեղ կնոջ միջոցով»։  

 

 

Հաջորդ գործը, որ փառատոնին ներկայացրեց Newmag-ը, «Երջանիկները սրճում են և ընթերցում» գիրքն է։ Անյես Մարտեն-Լյուգանն իր վեպով օգնում է հաղթահարել կորուստը ու շարունակել ապրել։ Գործը հայերեն է թարգմանել Հասմիկ Առաքելյանը. «Հեղինակը հոգեբան է և մի օր մտքով անցնում է, թե ինչ կլիներ, եթե սիրելի ամուսինն ու երեխան չլինեին։ Այդպես որոշում է իր մասնագիտական ունակությունները օգտագործել ու այդ մասին գիրք գրել»։ 

 

 

 

 Գրքի շնորհանդեսից հետո թարգմանչի հետ սոցիալական ցանցով կապ է հաստատել գրողն ու իր ուրախությունը հայտնել, որ գործը թարգմանվել է հայերեն։ Վեպի խմբագիր Մարգարիտ Սարգսյանի խոսքով, գիրքը ճիշտ ժամանակին է ներկայացվում հայերեն. «Գրողն առաջին հայացքից պարզ ու հասարակ սյուժեով կարողանում է ցավը, կորուստը ներկայացնել այնպես, որ ամեն մի ընթերցող կարող է դա զգալ։ Մենք ինքներս ապրում ենք մի շրջանում, երբ կորուստները շատ են ու պետք է ապրելու ուժ գտնել։ Այս գիրքը դրա համար է»։  

 

FRANCOFEST-ի չորրորդ ու վերջին գիրքն Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» վեպն է։ Ընկերության, սիրո մասին պատմություն է։ Գրողն իր հայ ընկերոջ կերպարի միջոցով վարպետորեն ներկայացնում է Հայաստանի ու հայերի համար ողբերգական տարբեր ժամանակշրջաններ՝ Ցեղասպանություն, Արցախյան պատերազմ ու այլախոհների աքսոր: Այդ ամենի մասին գրում է զգացմունքային ակնածանքով, հայերենը կոչում քաղցրահունչ լեզու, հայերի կենցաղը՝ մաքուր ու վսեմ: Նա ներկայացնում է նաև 1915 թվականի դժնի իրադարձությունները՝ օսմանների զավթած հայկական հողերում:    

 

Հայկական փոքր թագավորութան ու հայ ընկերոջ՝ Վարդանի միջոցով 13-ամյա որբ տղան բացահայտում է փոքրիկ Հայաստանն ու ջերմ հարաբերությունները, որոնք հակադրվում են Սիբիրի կոշտությանը և աքսորի դաժանությանը:  

 

Ժամանակակից ֆրանսիական գրականության չորս յուրօրինակ նմուշներ, որոնք պարտադիր է ընթերցել։ Հասանելի են newmag.am կայքում, շուտով նաև բոլոր գրախանութներում։

 

Կարդացեք նաև

Կարդացեք նաև

 

Տարածել