Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Անդրիս Կալնոզոլս

Անդրիս Կալնոզոլս

Անդրիս Կալնոզոլս

Անդրիս Կալնոզոլսը (ծնվ. 1983թ.) լատվիացի գրող է։ Ավարտել է Լատվիայի մշակույթի ակադեմիան։ Տիկնիկային և օբյեկտների փորձարարական թատերախմբի համահիմնադիր է, պիեսների բեմադրիչ և դերասան։ Հեղինակել է «Լավագույն մարդը Թահկուրանում» (2013), «Բենզին-մարդը» (2015), «Միշտ երեկ չէ առաջին օրը» (2016) պիեսները և դրանց բեմադրությունները։ 2012-ին նրա բեմականացրած «Կոշկավոր կատուն» հեքիաթը «Տարվա լավագույն ներկայացում երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջադրվել է Spēlmaņu nakts մրցանակի: Սկսել է գրել 2001-ից։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Օրացույցը ես եմ» վեպը, հրատարակվել է 2020-ին։ Գիրքը մեծ ճանաչում է ձեռք բերել ու արժանացել գրաքննադատների բարձր գնահատականին: Վեպը 1.5 տարվա ընթացքում 5 անգամ վերահրատարակվել է: