Աննա Բաղդասարյան

Աննա Բաղդասարյան

Աննա Բաղդասարյանն ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը։ Կրթությունը շարունակել է Ֆրանսիայում` Լրագրության միջազգային ինստիտում ( Institut Européen Journalisme), ապա` Էքս֊Մարսել համալսարանի Ֆրանսիական գրականության մագիստրատուրայում ( Գրվածք- ճառասացություն-գրական ստեղծարարություն մասնագիտացմամբ)։ Աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում լրագրող, ապա Հայաստանի միակ ֆրանսալեզու կայքում` թարգմանիչ֊լրագրող։ Վերապատրաստվել է Շվեյցարիայում, Բելգիայում, Ռումինիայում, Խորվաթիայում և Ֆրանսիայում։ 2017-ին Հայաստանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերում ( Աֆրիկա )` գրականություն անվանակարգում` որպես երիտասարդ ֆրանկոֆոն հեղինակ։ Հետազոտական աշխատանք է կատարել Ֆրանսիայի CIELAM գրականագիտական լաբորատորիայում` «Էթնոմշակութային տարրերը թարգմանական գործընթացում» թեմայով։ Այժմ աշխատում է Ֆրանսիայում` որպես մեդիա և հաղորդակցության պատասխանատու և զուգահեռաբար զբաղվում գեղարվեստական թարգմանությամբ ու ստեղծագործական աշխատանքով։

Թարգմանած գրքերը